ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

«ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում էր բաժանել տարածքները՝ Սիրիայում զինյալների դիրքերին հարվածելու համար»

«ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում էր բաժանել տարածքները՝ Սիրիայում զինյալների դիրքերին հարվածելու համար»
14.03.2016 | 10:04

Ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջարկում էր Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ հարվածները համակարգել՝ զինյալների դիրքերին հարվածելու համար բաժանելով տարածքները: REN TV-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հավանաբար, գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ինչ-որ փուլում ամերիկացիներն առաջարկում էին «առանձին աշխատել». ռուսական օդատիեզերական ուժերը պետք է կենտրոնանային Պալմիրայի ազատագրման ուղղությամբ, իսկ ամերիկյան կոալիցիան ռուսական աջակցությամբ ազատագրեր Ռաքան»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է համակարգել իր գործողություններն ամերիկացիների հետ:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ